2022-04-01 17:48
Լրատվական գործակալություններ
ԲԴԽ․ ՀՀ դատական համակարգն ամենաանկախն է ճանաչվել Արևելյան գործընկերության երկրների շրջանում
Հայաստանի դատական համակարգն ամենաանկախն է ճանաչվել Արևելյան գործընկերության երկրների շրջանում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԲԴԽ-իդ, որը հրապարակել է արդյունքների վերաբերյալ լուսանկար։
«Հրապարակվել է Արևելյան գործընկերության անդամ երկրների ընդհանուր գնահատման 2020-2021 թվականների ինդեքսը, որը, ի թիվս այլնի, ներառում է նաև դատական իշխանության անկախության գնահատումը:
Հրապարկված արդյունքների համաձայն՝ Հայաստանն առաջատարն է վեց երկրների շրջանում՝ Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս և Ադրբեջան»,- ասված է ԲԴԽ հաղորդագրության մեջ: