Էրդողան․ Պուտին-Զելենսկի հանդիպումը կարող է կայանալ Ստամբուլում

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կարող է կայանալ Ստամբուլում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Երեկ ես բանակցեցի պարոն Զելենսկու հետ։ Այսօր ժամը 16:00-ին կզրուցեմ պարոն Պուտինի հետ <...> Նախնական խորհրդակցությունների արդյունքում մենք այժմ կարող ենք հանդիպել ղեկավարների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկենք, հատկապես՝ Ղրիմի և Դոնբասի հետ կապված։ Պարոն Զելենսկին դրական կարծիք ունի, և հուսով եմ, որ պարոն Պուտինը նույնպես դրական կարծիք կունենա։ Եթե ​​մենք կարողանանք Ստամբուլում գագաթաժողով անցկացնել, ապա մենք շատ ուրախ կլինենք»,- ասել է Թուրքիայի նախագահը, տեղեկացնում է News.am։