ՄԱԿ-ը կոչ է անում հետաքննել Բուչայում տեղի ունեցածը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել Բուչայում տեղի ունեցածի վերաբերյալ։

«Կարևոր է, որ անկախ հետաքննությունը թույլ տա պատասխանատվության ենթարկել հանցագործներին»,- ասել է նա: Գուտերեշը հավելել է, որ խորապես ցնցված է քաղաքի պատկերից, տեղեկացնում է Mamul.am-ը: