2022-04-04 18:56
Լրատվական գործակալություններ
Լիտվան և Լատվիան արտաքսում են Ռուսաստանի դեսպաններին
Բալթյան երկու հանրապետությունները՝ Լիտվան և Լատվիան, արտաքսում են իրենց երկրներում հավատարմագրված Ռուսաստանի դեսպաններին՝ Ուկրաինա ներխուժմանն ու Բուչայում տեղի ունեցած իրադարձություններին ի պատասխան։
Պաշտոնական Վիլնյուսի կայացրած որոշման մասին այսօր հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը՝ հավելելով, որ որոշում է կայացվել Կլայպեդայում գործող ռուսաստանյան հյուպատոսարանի փակման մասին։
Լատվիան ևս հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցման և Մոսկվայից դեսպանի հետկանչի մասին, տեղեկացնում է Azatutyun.am-ը։