2022-04-05 09:01
Լրատվական գործակալություններ
Արցախում կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել
«Արցախգազ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ բարձր ճնշման գազատար խողովակի պրոֆիլակտիկ վթարավերականգնման աշխատանքների կազմակերպման պատճառով առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել տարբեր բնակավայրերում:
Ուստի, հորդորում ենք բաժանորդներին համապատասխանաբար պլանավորել գազասպառումը և պահպանել անվտանգության բոլոր կանոնները՝ խուսափելու համար արտակարգ պատահարներից:
Հնարավորինս արվում է, որ վաղն առավոտյան ամբողջովին վերականգնված լինի գազամատակարարման բնականոն ռեժիմը», տեղեկացնում է News.am-ը: