2022-04-05 13:34
Լրատվական գործակալություններ
ԱԱԾ նախկին տնօրեն․ Ես լինելու եմ Ազատության հրապարակում, իմ Հայրենիքը վտանգված է
ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն այսօր լինելու է Ազատության հրապարակում։ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հրապարակել է Համբարձումյանի ուղերձը՝ նշելով.
«Ես լինելու եմ Ազատության հրապարակում, իմ Հայրենիքը վտանգված է, և ես չեմ կարող անտարբեր դիտորդի նման հետևել, թե ինչպես է զարգանում հնարավոր իմիտացիոն պատերազմի կործանարար հեռանկարը»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 18-ին հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում: