Տրվել է էլեկտրաէներգիայի մատակարարման 6 և մեծածախ առևտրի 4 լիցենզիա

Մենք տրամադրել ենք էլեկտրաէներգիայի մատակարարման 6 և մեծածախ առևտրի 4 լիցենզիա։ Այս մասին «Շուկայի և էլեկտրաէներգիայի առևտրի ազատականացումը» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

2022 թվականը նա անվանել է պատմական՝ նկատի ունենալով էլեկտրաէներգիայի շուկայի նոր մոդելի և այն մրցակցային բաղադրիչների ներդրումը, որոնք նախատեսում են առևտրի կանոնների սահմանում ազատական շուկայի պայմաններում, մեծածախ շուկայում առևտրի սկզբունքների ամրագրում, շուկայի նոր մոդելին սահուն անցման (մեկ տարվա ընթացքում) անցումային միջոցների մշակումներ։ « Շուկա են մտել նոր մասնակիցներ, ներդրվել է մատակարարների և թրեյդերների նոր ինստիտուտ»,- ավելացրել է պաշտոնյան, տեղեկացնում է News.am։