2022-04-05 15:47
Լրատվական գործակալություններ
«5165 շարժումը» հրավիրում է կառավարության շենքի մոտ ակցիայի
Ապրիլի 6-ին՝ ժամը 13:00-ից «5165 շարժումը» և մի շարք հասարակական կազմակերպություններ և հասարակական քաղաքական գործիչներ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայով պաշտպանելու են Արցախի անկախության ճանաչման պահանջը։
Բողոքն ուղղված է գործող իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու քաղաքականության դեմ, հանուն Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության, Ազգային արժանապատվության, տեղեկացնում է Verelq.am-ը։