Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել

ՌԴ մարդու իրավունքների հարցերի հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հաստատել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակում է տեղի ունեցել:

Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ներն էին գրել, որ ռազմագերիների փոխանակում է տեղի ունեցել, և 86 հոգի Ուկրաինա են վերադարձել։

«Հաստատում եմ, որ «86-ը 86-ի դիմաց» ձևաչափով փոխանակում է եղել», - ասել է Մոսկալկովան ՌԻԱ Նովոստիին:

Նա հայտնել է նաև, որ աշխատանք է տարվում բեռնատարների 90 վարորդի Ուկրաինայից վերադարձնելու ուղղությամբ։

Մոսկալկովայի խոսքով՝ փետրվարի 24-ից ի վեր մի քանի փոխանակում է արվել, 6 վարորդ է ազատ արձակվել, տեղեկացնում է Sputnik Արմենիա։