2022-04-06 09:16
Լրատվական գործակալություններ
Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանն՝ աշխարհի գավաթակիրներ
Հայաստանի առաջատար մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը դարձել են աշխարհի գավաթակիրներ։
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան ամփոփել է աշխարհի գավաթի խաղարկության փուլերի արդյունքները։
Հենացատկում Արթուր Դավթյանն առաջին տեղը գրավել է 90 միավորով և 10 միավոր գերազանցել է երկրորդ տեղը զբաղեցրած ուկրաինացի Նազար Չեպուրնիին։
Վահագն Դավթյանը օղակների վարժության առաջատարն է՝ 85 միավոր։ Երկրորդ տեղում է թուրք Իբրահիմ Չոլակը՝ 80 միավոր։ Եռյակը եզրափակել է Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը՝ 53 միավոր։
Հայաստանի հավաքականը մասնակցել էր Կոտբուսի (Գերմանիա), Դոհայի (Քաթար) և Կահիրեի (Եգիպտոս) փուլային մրցաշարերին։ Վերջին փուլն անցկացվել է Բաքվում, տեղեկացնում է News.am-ը։