Ֆրանսիան չեղարկել Է ռուսաստանցիների մուտքի բոլոր սահմանափակումները
Ֆրանսիա մուտք գործելու համար Ռուսաստանի քաղաքացիներին այլևս պետք չեն պատվաստման հավաստագրեր, թեստեր և հատուկ հիմնավորումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետևում Է Ռուսաստանում այս երկրի հյուպատոսության տեղեկատվությունից:
«Ռուսաստանից Ֆրանսիա մուտքի համար այլևս պետք չի լինի ներկայացնել ՇՊՌ-թեստերի կամ հակագեների թեստերի բացասական արդյունքներ: Նաև այլևս հարկավոր չԷ միջազգային ուղևորության հավաստագիր և մուտքի համար ծանրակշիռ պատճառների առկայության ապացույցներ»,-ասվում Է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Ֆրանսիան ապրիլի 1-ին վերսկսել Է ռուսաստանցիներին բոլոր տեսակի այցագրեր տալը: Նախնական գրանցման դիմումների ընդունումը բաց Է Ռուսաստանի VFS Global 18 այցագրային կենտրոններում: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով ներկայում չկան Ֆրանսիա ուղիղ չվերթներ: Այդ երկիր կարելի Է հասնել Ստամբուլի, Բահրեյնի կամ Դուբայի տարածքով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: