2022-04-07 11:49
Լրատվական գործակալություններ
Միքայել Վարդանյանը 104 մլն դրամ է հատկացրել 348 նպաստառու միայնակ մայրերի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանում հաշվառված է 348 նպաստառու միայնակ մայր, որոնք ունեն մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխա: Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ, բարերար Միքայել Վարդանյանը բոլոր միայնակ մայրերին տրամադրել է 300 հազարական դրամ աջակցություն:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 104 մլն դրամ, տեղեկացնում է News.am-ը: