2022-04-07 11:50
Լրատվական գործակալություններ
19 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձել է 422 629
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրում ավելացել է 19-ով և դարձել 422 629. տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 061 մարդ, կատարվել է 2 991 158 թեստավորում (+2 683), առողջացել է վարակվածներից 410 270-ը (+18): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին օրում չի փոխվել` 8 619, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։