Արցախյան 2 պատերազմներից հետո 985 անհետ կորած ունենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմա ժամանակ քննարկման թեմաներից մեկն էլ անհետ կորածների և գերիների հարցն է եղել։ Կառավարության նիստի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երեկ Բրյուսելում Ալիևի հետ կայացած հանդիպմանը։

«Քննարկման կարևոր խնդիրներից էին հումանիտար հարցերը` ԵԽ նախագահ Շառլ Միշելն ընդգծել է գերեվարված անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը։ Արցախյան 2 պատերազմներից հետո մենք 985 գտնվելու վայրն անհայտ մարդ ունենք, որից 208 անձ` 44-օրյա պատերազմից, իսկ 777-ն` արցախյան առաջին պատերազմից»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` քննարկել են անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը։ Փաշինյանը վստահեցրեց` պետք է շարունակեն նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքները, տեղեկացնում է Sputnik Արմենիա։