Մոսկվայում ընթանում է Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

Մոսկվայում ընթանում է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

«Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի այցը Մոսկվա։ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը առանձնազրույց են անցկացնում, որից հետո կկայանա ընդլայնված կազմով հանդիպումը»,- հայտնել է Հունանյանը, տեղեկացնում է News.am։