Սասուն Միքայելյանն արդարացվեց «Մարտի 1»-ի գործով

«Մարտի 1-ի» գործով արդարացրեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը: Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշում, որով բեկանեց Միքայելյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Սասուն Միքայելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել, որով ճանաչում էր մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ «Միքայելյանի ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը»:

Սասուն Միքայելյանը Մարտի 1-ի իրադարձություններից հետո դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Նա 3 տարի ազատազրկումից հետո համաներմամբ ազատ էր արձակվել 2011–ին։

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արդարացվեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Armenia Today