2022-04-08 16:44
Լրատվական գործակալություններ
ՌԴ ԱԳՆ․ Փառուխում տեղի ունեցած միջադեպի հանգամանքներն ամբողջությամբ պարզ չեն
Պետք է պարզել Ղարաբաղում Փարուխ գյուղի մոտ շփման գծի խախտման հետ կապված միջադեպի բոլոր հանգամանքները, վերջնական եզրակացություններ անելը դեռ վաղ է, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մարտի 24-ի միջադեպի հենց սկզբից մենք հայտարարել էինք, որ մեր զինվորականները տեղում են ու պարզում են բոլոր հանգամանքները։ Մեզ համար այս հանգամանքները լիովին պարզ չեն, ես չէի ցանկանա հիմա առաջ ընկնել», - Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո լրագրողներին ասել է ռուս նախարարը, տեղեկացնում է Aysor.am-ը։