1 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 422 678

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրում ավելացել է 1-ով և դարձել 422 678: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2036 մարդ (-17), կատարվել է 3 000 333 թեստավորում (+1 921), առողջացել են վարակվածներից 410 341-ը (+17): Կորոնավիրսուից մահացել է 1 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը դարձել է 8 621, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։