2022-04-12 11:46
Լրատվական գործակալություններ
Հայաստանի գազամատակարարումը դադարեցվել է
Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ են տարվում։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամուլի ծառայությունը։
Այդ կապակցությամբ ապրիլի 12-ի ժամը 10:00-ից մինչև ապրիլի 13–ի ժամը 19:00-ը դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն:
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների` Աբովյանի գազի պահպանման ստորգետնյա կայանի ռեզերվների հաշվին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: