ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԱՆԿ

Ըստ հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2022թ. անցկացրած հարցման` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է առևտրի ֆինանսավորման ոլորտում «Շուկայի առաջատար»: Բանկն այս տարի արժանացել է նաև ոլորտում «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ» մրցանակին:

«Euromoney» ամսագիրն իրականացնում է ամենամյա հարցումներ, որոնք միտված են բացահայտելու առևտրի ֆինանսավորման ոլորտում ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպությունները։

Մեկնաբանելով հարցման արդյունքները` HSBC Հայաստանի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Արտակ Պետրոսյանը նշում է. «Առևտրի ֆինանսավորումը մեր բանկի զարգացման առանցքային գործոններից է: Հայաստանում գործունեության ավելի քան 25 տարիների ընթացում մենք ձգտել ենք միջազգային առևտուրը հասանելի և արդյունավետ դարձնել հաճախորդների համար մեր միջազգային ցանցի և աշխարհի ավելի քան 50 շուկաներում գործող հազարավոր մասնագետների միջոցով: Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում «Շուկայի առաջատար» և «Լավագույն ծառայություններ մատուցող Բանկ» ճանաչվելը վկայում է, որ մենք արդարացրել ենք հաճախորդների սպասումները, որոնք բարձր են գնահատել այս դժվարին ժամանակներում անխափան ծառայություններ մատուցելու մեր ջանքերը»:

Նշենք, որ ըստ հարցման` HSBC Խումբը ևս արդեն հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվում է առևտրի ֆինանսավորման ոլորտում աշխարհի լավագույն բանկ:

«Մենք շնորհակալ ենք այն բարձր գնահատականի համար, որին արժանացել ենք և ցանկանում ենք վերահաստատել մեր պատրաստակամությունը` հայաստանյան բիզնեսի հետագա աճին աջակցելու և նրանց մուտքը նոր շուկաներ ապահովելու ուղղությամբ»,- հավելեց պարոն Պետրոսյանը:

HSBC Խումբ

HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2021թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2,969 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC Հայաստան

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 7 գրասենյակների և մոտ 310 աշխատակիցների միջոցով: 2021 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 311 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Основная тема:
Теги: