Քամու պատճառով ՀՀ մարզերում և Երևանում վնասվել են տանիքներ, մեքենաներ

ՀՀ մարզերում և Երևանում շուրջ 1.5 ժամում` 10։26-11։50-ն ընկած ժամանակահատվածում, վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Վնասները եղել են մասնավորապես Երևանի Նոր Նորք, Նորք-Մարաշ, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններում, Արարատի մարզի Նարեկ գյուղում, Վայոց Ձորի մարզի Վայք, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Գետամեջ, Մայակովսկի, Քանաքեռավան և Նոր Գեղի գյուղերում։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր, տեղեկացնում է Sputnik Արմենիա։