2022-04-12 18:56
Լրատվական գործակալություններ
Բրուքլինում հրաձգության հետևանքով 13 մարդ է վիրավորվել
Բրուքլինում հրաձգության հետևանքով 13 մարդ է վիրավորվել։ 36th Street մետրոյի կայարանում հայտնաբերվել են մի քանի չպայթած պայթուցիկ սարքեր, հաղորդում է ABC News-ը։
Ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ առնվազն 5 մարդ է գնդակահարվել։
«Խնդրում ենք հեռու մնալ այդ տարածքից»,-գրել է ոստիկանությունը Twitter-ի իր էջում։
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոուքուլն ասել է, որ իրեն տեղեկացրել են իրավիճակի զարգացման մասին, տեղեկացնում է News.am-ը։