ԱՀԿ-ը ԱՊՀ-ի երկրների ՀՆԱ-ի 7,9 % -ով նվազում է կանխատեսում

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ընթացիկ տարում ԱՊՀ անդամ երկրների ՀՆԱ-ի նվազում է կանխատեսում, ԱՊՀ տարածաշրջանում ներմուծումը կկրճատվի 12 %-ով, հաղորդում է «Прайм»-ը:

«Սպասվում է, որ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) տարածաշրջանում արտադրության ծավալը, որը բացառում է Ուկրաինան, կտրուկ կկրճատվի 7,9 %-ով, ինչը կհանգեցնի տարածաշրջանի ներմուծման կրճատմանը 12,0 %-ով», – ասված է զեկույցում:

Ընդ որում, նշվում է, որ արտահանումը պետք է աճի 4,9 %-ով, «քանի որ մյուս երկրները շարունակում են ապավինել ռուսական էներգակիրներին»:

ԱՀԿ-ն նաև 2022 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը վատթարացրել է մինչև 2,8 %:

Armenia Today