«Մոսկվա» հրթիռային հածանավը խորտակվել է փոթորկի ժամանակ դեպի նշանակման կետ քարշակելիս

«Մոսկվա» հրթիռային հածանավը խորտակվել է փոթորկի ժամանակ դեպի նշանակման կետ քարշակելիս՝ զինամթերքի պայթեցման հետևանքով առաջացած հրդեհից կորպուսի վնասվելու պատճառով։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նավը կորցրել է կայունությունը։ Ծովի փոթորկոտ ալեկոծության պայմաններում նավը խորտակվել է, հայտնել են ռազմական գերատեսչությունից։ Հածանավի անձնակազմը տարհանվել է Սևծովյան նավատորմի նավերով, որոնք մոտակայքում են եղել։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Սևծովյան նավատորմի «Մոսկվա» գվարդիական հրթիռային հածանավը լրջորեն վնասվել է զինամթերքի պայթեցման հետևանքով առաջացած հրդեհից կորպուսի վնասվելու պատճառով, անձնակազմը տարհանվել է տարածքում գտնվող նավերով։ Նախարարությունից հայտնել են, որ հրդեհի պատճառները պարզվում են, տեղեկացնում է News.am։