«5165» շարժում․ Անժամկետ պայքար ենք սկսում Փաշինյանի հեռացմանը հասնելու համար

«5165» շարժումը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը և Ավետիք Չալաբյանը անժամկետ պայքար են սկսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով։ Նրանք հանդես են եկել համատեղ ուղերձով։

Նշում են, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հայտարարությունները վկայում են Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մասին։

«Գործողությունների մեկնարկը տրվում է ապրիլի 19-ին՝ ժամը 12.00-ին, Ազատության հրապարակում հրավիրվելիք մամուլի ասուլիսով, որտեղ հանրությանը կներկայացվի գործողությունների ծրագիր-ժամանակացույցը»,- նշված է տեսաուղերձին կից հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։