Հռոմի պապը Արևմուտքին մեղադրել է ռասիզմի մեջ

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը ռասիզմ է անվանել այն փաստը, որ Արևմուտքը փախստականներին փաստացի բաժանում է երկու մասի` ուկրաինացիների և այլ երկրների փախստականների։ Տեղեկությունը հայտնում է իտալական RAI հանրային հեռուստաընկերությունը։

Նա ընդգծել է, որ ուկրաինացիներին լավ են ընդունում, մյուսներին՝ վատ։

«Փախստականները բաժանվում են առաջին և երկրորդ դասերի՝ ըստ իրենց մաշկի գույնի, թե որտեղից են նրանք գալիս՝ զարգացած կամ թերզարգացած երկրից: Մենք ռասիստներ ենք, և դա վատ է»,- բացատրել է Ֆրանցիսկոս Առաջինը:

Վերջին ժամանակաշրջանում Հռոմի պապը բազմիցս է խաղաղության կոչ արել։ Ավելի վաղ դիմելով հավատացյալներին` քահանայապետը հորդորել էր Ուկրաինայում դադարեցնել անթույլատրելի զինված ագրեսիան, քանի դեռ քաղաքները գերեզմանոցների չեն վերածվել, տեղեկացնում է Sputnik Արմենիա։