Հույս ունեմ՝ հայկական կողմից բանակցողները կհասկանան, որ հնարավոր չէ Արցախի ժողովրդին դարձնել օբյեկտ․ Գեղամ Ստեփանյան

Եթե անգամ կայացվի այնպիսի որոշում, որը չի բխի Արցախի շահերից, թե հասարակությունը, թե ընտրված իշխանությունը կբոյկոտեն այն։ Այս մասին NEWS.am-ի՝ «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆԸ» հաղորդաշարի ընթացքում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշպան Գեղամ Ստեփանյանը։

«Ես հույս ունեմ, որ հայկական կողմից բանակցողները կհասկանան, որ հնարավոր չէ Արցախի ժողովրդին ուղղակի դարձնել օբյեկտ, հաշվի չառնել նրա կարծիքը եւ գնալ ու բանակցել մի բան, որն ուղղակի անընդունելի է այն մարդկանց համար,  հանուն որոնց բանակցում է։ Եթե անգամ մենք  հասնենք դրան, ես վստահ եմ, որ թե Արցախի բնակիչները, թե ընտրված իշխանությունը բոյկոտելու են, չեն ընդունելու նման որոշում։ Այստեղ հարցը նորից տարվելու է միջազգային հարթակ, եւ եթե նման բան լինի ապա Արցախի ժողովուրդը ստիպված կլինի ինքն իր անունից բանակցելու։ Ի վերջո, խոսքը 100 հազարից ավելի մարդկանց մասին է, որոնց ճակատագիրը մեկ ստորագրությամբ չպետք է որոշեն ոչ Հայաստանը, ոչ միջազգային հանրությունը, ոչ էլ առավել եւս Ադրբեջանը»,- ընդգծեց Գեղամ Ստեփանյանը։

News.am