Մոսկվայում տեղի է ունեցել «Խուդյակովի 2 ճակատագրերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

Մոսկվայում տեղի է ունեցել «Խուդյակովի 2 ճակատագրերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

Ֆիլմը նվիրված է Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) 120-ամյա հոբելյանին։

Ֆիլմը նկարահանվել է «Պարտներ Ֆիլմ» կինոստուդիայի և «Ժառանգություն ու առաջընթաց» հիմնադրամի կողմից։ Ռեժիսորներն են՝ Օլեգ Մասարիգինը և Վագա Վարդանյանը, որպես պրոդյուսերներ հանդես են եկել Արթուր Սողոմոնյանն ու Տիգրան Մանասյանը։

Վավերագրական ֆիլմի ցուցադրմանը ներկա է եղել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանցը) ծնվել է 1902թ-ի հունվարի 7-ին։ 1944թարժանացել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալի կոչմանը։

Մարշալի անունն են կրում նախկին խորհրդային հանրապետությունների մի շարք քաղաքների փողոցներ, նրա հուշարձաններն են տեղադրված տարբեր վայրերում։ 2005թ-ից ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանը կրում է ԱԽանփերյանցի անունը։

Sputnik Արմենիա