Ռուսաստանի ԶՈՒ-ն ոչնչացրել է օտարերկրյա սպառազինության խմբաքանակները, որոնք Ուկրաինա են առաքվել ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից
ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է լոգիստիկ կենտրոնը եւ դրանում եղած արտասահմանյան սպառազինության խոշոր խմբաքանակները, որոնք վերջին 6 օրվա ընթացքում Ուկրաինա են առաքվել ԱՄՆ-ից եւ եվրոպական երկրներից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նա նշել է, որ առավոտյան ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության ավիացիոն հրթիռները հարված են հասցրել Լվովի մերձակայքում գտնվող ուկրաինական զորքերի նյութատեխնիկական ապահովման 124-րդ միացյալ կենտրոնին։ «Լոգիստիկ կենտրոնը եւ օտարերկրյա սպառազինության խոշոր խմբաքանակները, որոնք վերջին վեց օրվա ընթացքում ԱՄՆ-ից եւ եվրոպական երկրներից Ուկրաինա էին մատակարարվել, ոչնչացվել են»,- ընդգծել է Կոնաշենկովը։
Ռուսական հրթիռային ուժերն ու հրետանին հարվածներ են հասցրել ուկրաինական 331 ռազմական օբյեկտների, հավելել է նա։
Նաեւ, Կոնաշենկեովի խոսքով, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի 84 ռազմական օբյեկտներին։
News.am