100%-ՈՎ ՌՈՒՍԱՏՅԱՑ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմում ընդգրկվելու համար անդրկուլիսյան պայքարի մանրամասները վաղուց արդեն արտահոսել են ԶԼՄ-ներ։ Ընդ որում, այս թեմայով անխտիր բոլոր հրապարակումներում արձանագրվել է այն փաստը, որ նոր վարչության կազմում ընտրվելը կուսակցական վերնախավի ներկայացուցիչներին հետաքրքրում է շատ ավելի, քան Արցախի ապագան և ադրբեջանական զավթիչների խորացումը Հայաստանի տարածքում։

Վարչության ընտրությունները կայանալու են մայիսին, սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նոր կազմն արտացոլելու է Փաշինյանի կամքը: Ի՞նչ ռեյտինգային քվեարկություն յուրաքանչյուր թեկնածության վերաբերյալ։ Նոր վարչության ցուցակն արդեն պատրաստ է և փոխանցված կուսակցության ղեկավար կազմին։ Նոր վարչությունը կկրճատվի մինչև 15 անդամի, դրանում կընդգրկվեն միայն Փաշինյանի առանձնակի մտերիմ մարդիկ, որոնց ռեժիմի պարագլուխը վստահում է լիովին։

Խոսքը վերաբերում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, արտգործնախարար Արարատ Միրզոյանին, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին, նախկին խոսնակներ Ռուբեն Ռուբինյանին և Հակոբ Արշակյանին։ Մյուս տեղերին հավակնում են առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նրա գործընկեր Վահագն Ալեքսանյանը, պատգամավոր Արփի Դավոյանը, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և ուրիշներ:

Մամուլում արդեն համեմատում են ապագա վարչությունը Քաղբյուրոյի հետ, թեև այդ մարմինը շատ ավելի նման է ՀՀՇ վարչությանը, ընդ որում՝ հենց նրան, որի կազմն ամբողջությամբ տպագրվեց կուսակցական «Հայք» թերթում նույն այն օրը, երբ ՀՀՇ համագումարը դեռ նոր էր պատրաստվում առանձին քվեարկել յուրաքանչյուր թեկնածության օգտին։ Հրապարակումն ապահովել էր հանգուցյալ Վանիկ Սմբատիչը։ Դե, իսկ մենք արձանագրենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր վարչությունը կլինի 100%-ով ռուսատյաց։ Իշխող կուսակցության ղեկավարությունում այսուհետ կլինեն արևմտյան և թուրքական կողմնորոշում ունեցող գործիչներ, որոնք բացահայտ ռուսատյաց դիրքորոշում են դրսևորում ամեն հարցում։

Նոր վարչության գլխավոր տարբերությունը Քաղբյուրոյից այն է, որ Քաղբյուրոյի անդամները բոլոր ժամանակներում ակտիվորեն մասնակցել են կարևոր որոշումների կայացմանը։ Քաղբյուրոյում կարող էին լինել տարաձայնություններ, ոչ պաշտոնական բաժանում խմբակցությունների, բայց դրա բոլոր անդամներն ակտիվորեն մշակում, քննարկում և մասնակցում էին պետական մակարդակի որոշումների կայացմանը։

ՀՀՇ վարչությունում ընդունվում էին որոշումներ, որոնք իջեցվել էին նախագահի աշխատակազմից, վարչության անդամների կարծիքը ոչ մեկին չէր հետաքրքրում։ Նախագահի աշխատակազմի կարծիքին անհամամիտ մարդկանց սպասվում էր գլխավոր գաղափարախոս (այժմ հանգուցյալ) Էդուարդ Եգորյանի ճակատագիրը։ Նա, հիշեցնեմ, ստիպված եղավ լքել ՀՀՇ-ն, արդյունքում Եգորյանը հիմնեց իր «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը:

Իշխանության կուսակցության նոր վարչությունում կլինեն ընդամենը 2 հոգի, որոնք կարող են ազդել Փաշինյանի դիրքորոշման վրա, այն էլ ոչ միշտ։ Դրանք են Պապիկյանն ու Հարությունյանը։ Ռեժիմի պարագլուխն անվերապահորեն ընդունում է միայն մեկ մարդու՝ անվտանգության հարցերով Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի խորհուրդները։ Փաշինյանն ու Լիպարիտյանը ուղիղ կապի մեջ են։ Ի դեպ, առ այսօր մինչև վերջ բացահայտված չեն Լիպարիտյանի դերն ու մասնակցության աստիճանը 2018 թվականի գարնան իրադարձություններին: Նախքան փողոցային անկարգությունների սկսվելն այս պարոնը Արցախի ապագայի վերաբերյալ դասախոսությունների մի ամբողջ շարան է կարդացել հայ ուսանողների համար: Հիշեցնեմ. այն վարկածը, որ Լիպարիտյանը ԱՄՆ ԿՀՎ գործակալ է, ոչ ոք ոչ մի անգամ չի հերքել։