Մոսկվայում մեկնարկել են Պուտինի եւ Փաշինյանի բանակցությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են սկսել Նովո-Օգարյովոյում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, հանդիպմանը նախատեսվում է քննարկել Մոսկվայի եւ Երեւանի միջեւ ռազմավարական գործընկերության երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։ Բացի այդ, կքննարկվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի համաձայնագրերի կատարումը, այդ թվում՝ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված միջոցառումները։

Ըստ հայկական կողմի սպասելիքների՝ Պուտինի եւ Փաշինյանի հանդիպման օրակարգի գլխավոր հարցը կդառնա խաղաղ համաձայնագրի հնարավոր կնքումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

News.am