2022-04-20 12:29
Լրատվական գործակալություններ
Արցախը մի քանի ժամով կհոսանքազրկվի
«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ տեղեկացնում է, որ 110 կՎ «Շինուհայր» օդային գծում ընթացիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով՝ սույն թվականի ապրիլի 22-ին ժամը 10:00-ից- 14:00-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի Արցախի Հանրապետության էներգամատակարարումը:
Հայցում ենք ներողամտություն և վստահեցնում, որ աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետում՝ նշում են «ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ»-ից։
Լուրեր Հայաստանից - NEWS.am