Պետական պահպանության ծառայությանը բյուջեից լրացուցիչ գումար կհատկացվի
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ու բարձրաստիճան հյուրերի անվտանգության ապահովմամբ զբաղվող պետական պահպանության ծառայությունը լրացուցիչ ֆինանսավորում կստանա։ Որոշումն առանց զեկուցման ու քննարկման ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Դրանով ՊՊԾ–ին բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրվելու է 124 330 600 դրամ։ Թե կոնկրետ ինչի վրա է ծախսվելու գւմարը՝ չի հստակցվում։
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Պետական պահպանության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, Պետական պահպանության ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների, ինչպես նաև նրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի` շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումը»,– ասված է կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում։