Ապրիլի 25-ին մեկնարկում է պայքարի երկրորդ փուլը. Վանեցյան (տեսանյութ)
Ազատության հրապարակում նստացույցի 5-րդ օրը Արթուր Վանեցյանը հայտարարել է պայքարի երկրորդ փուլի մեկնարկի մասին։
Նրա փոխանցմամբ՝ այս օրերին տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ գիտակցելով, թե ինչ կատարվում Հայրենիքում՝ պատրաստակամություն հայտնելով պայքարել հանուն մեծ հայրենիքի, հանուն Արցախի եւ Հայաստանի։
«Այս պայքարն անկասելի է ու այն տանելու է մեր մեծ նպատակի, այն է՝ ունենալ հզոր, անկախ, ինքնիշխան Հայաստան»,- նշել է Ա.Վանեցյանը՝ ավելացնելով, որ պայքարը բաղկացած է մի քանի փուլից, որի հաջորդ փուլը մեկնարկում է ապրիլի 25-ին։
«Հուսով եմ, որ կարողանալու եք դժգոհության հզոր ալիք բարձրացնել ու ժողովրդի, քաղաքացու ճնշումը բանեցնել այս իշխանությունների նկատմամբ»,- հայտարարել է Ա. Վանեցյանը, իսկ մինչ այդ բոլորին ապրիլի 23-ին հրավիրել է Ազատության հրապարակ՝ միասին մասնակցելու ջահերով երթին, որն այս տարի ունի բոլորովին այլ խորհուրդ։
Փաստինֆո