Ոստիկաններն ակցիա իրականացնող դաշնակցական երիտասարդներին բերման են ենթարկել (տեսանյութ)
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ երիտասարդների անհամաչափ ուժի կիրառմամբ ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի ընթացքում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից։
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունից էլ հայտնում են, որ Դաշնակցության երիտասարդականի 5 անդամներ իրազեկման խաղաղ ակցիա իրականացնելու համար բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում դաշնակցական երիտասարդները փողոց էին փակել՝ վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Միացում, պայքար, հաղթանակ»։
Ընդդիմությունը հայտարարել է պայքարի երկրորդ փուլի մասին: Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօր առավոտյան Իջեւանից երթով գալիս են Երեւան: Բացի այդ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կողմնակիցները երեւանի փողոցնորում իրազեկման ակցիա են իրականացնում «սամոկատներով» եւ Հայաստանի դրոշնմերով:
News.am