2022-04-26 16:47
Լրատվական գործակալություններ
Զոհված զինծառայողների ծնողները գլխավոր դատախազի հետ հանդիպում են պահանջում
Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ և պահանջում են, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շենքից դուրս գա ու անձամբ պատասխանի իրենց հարցերին։
«Հանգիստ իջեք, ոչ ոք Ձեր նկատմամբ բռնություն գործադրելու մտադրություն չունի. եթե ուզենայինք, վաղուց կանեինք»,- ասաց մահացած զինծառայող Աբգար Նազարյանի հայրը` ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նազարյանը հավելեց, որ ցանկանում են դատախազին հանձնել բազմաթիվ ծնողների կողմից ստորագրված պահանջը` քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։
Sputnik Արմենիա