2022-04-26 18:34
Սեփ․Տեղ․
ԼԱՐՍ ՀԵՆԶԵԼԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀՀԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ
Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանը հյուրընկալել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավար ։
Համագործակցության շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ փոխգործակցության ընթացիկ ու նախանշված ծրագրերը։
Գերմանական կողմի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հանրապետականի մոտեցումները Արցախի հարցի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ վերջին զարգացումների վերաբերյալ։
Նախագահ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Թոմաս Շռապելին երկարամյա եւ արգասաբեր աշխատանքի համար։