2022-04-27 11:52
Լրատվական գործակալություններ
Երիտասարդների բողոքի ակցիան Երևանում. նրանք քոչարի են պարում
«Երիտասարդի ձայն» նախաձեռնությունը վաղ առավոտից Երևանի կենտրոնում իրազեկման ակցիաներ է իրականացնում` պայմանավորված երկրի ներկայիս իրավիճակով, Արցախի խնդրով ու իշխանությունների անգործությամբ։
Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ իրենց ակցիան սկսեցին Արա Գևորգյանի «Արցախ» երգով։
Այնուհետև՝ հայկական եռագույնը ձեռքներին, սկսեցին «Քոչարի» պարել, իսկ այժմ երթով անցնում են մայրաքաղաքի կենտրոնով` վանկարկելով «Պայքա՛ր»։