2022-04-27 12:55
Լրատվական գործակալություններ
«Ազատագրական շարժման» անդամներից 11-ին Հանրապետության հրապարակից տարել են ոստիկանություն
Երևանի Հանրապետության հրապարակում ակցիա իրականացնող «Ազատագրական շարժման» անդամներից 11-ը ոստիկանություն են բերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Վերջիններս ոստիկանություն են տարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով` ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու պատճառաբանությամբ։