«Ուրալյան ավիաուղիներ»-ը չեղարկել է թռիչքները դեպի Հայաստան. պատճառները չեն հաղորդվում

«Ուրալյան ավիաուղիներ»-ը մինչև հոկտեմբերի 29-ը չեղարկել է թռիչքները դեպի Ղազախստան, Ադրբեջան, Հայաստան և Ուզբեկստան։ Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։ Աղբյուրի համաձայն՝ չեղարկվել են.

– Բոլոր թռիչքները դեպի Ղազախստան և հետ՝ չեղարկվել են 2022 թվականի մարտի 11-ից մինչև հոկտեմբերի 29-ը ներառյալ։

– Ադրբեջանից և դեպի Ադրբեջան բոլոր չվերթները չեղարկվել են 2022 թվականի մարտի 8-ից հոկտեմբերի 29-ը ներառյալ:

– Հայաստանից և դեպի Հայաստան (Երևան/Գյումրի) բոլոր չվերթները չեղարկվել են 2022 թվականի մարտի 3-ից մինչև հոկտեմբերի 29-ը։ Ուզբեկստանից և դեպի Ուզբեկստան բոլոր չվերթները չեղարկվել են մինչև 2022 թվականի հոկտեմբերի 29-ը

Փոխադրողը չի ճշտել թռիչքների չեղարկման պատճառը։

Armenia Today