ԴԵՌ ՈՐՔԱ՞Ն ԱՐՅՈՒՆ ՊԻՏԻ ԹԱՓՎԻ, ՈՐ ՆԻԿՈԼԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ

Վարչապետի ուղեկցող ավտոշարասյան մեքենան վրաերթի է ընթարկել հղի կնոջ։ Մեր հերոսը տուն էր շտապում առօրյա ծանր գործերից հետո, ուստի սլանում էին մեծ արագությամբ։ Օգնություն ցուցաբերել մտքով անգամ չանցավ։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ եթե յուրաժամանակ առաջին օգնություն ցուցաբերվեր, ապա գուցե հնարավոր լիներ փրկել կնոջն ու պտուղը։ Բայց վախկոտ վարչապետը հավանաբար սոված էր և շտապում էր տուն՝ սեղան նստելու

ԱՂԵՏ Է ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐԻ ՂԵԿԸ ՄԱՀ ՍՓՌՈՂ ՄԱՐԴՈՒ ՁԵՌՔԻՆ Է։ Նրան ներվեց 2008-ի մարտի 1-ը, երբ գոռում էր, թե ոնց է փառավորվում իր հոգին, երբ ցուցարարները ծեծում են ոստիկաններին։ Այն ոստիկաններին, որոնց ինքը հիմա կանոնավորապես կերակրում է և դիտարկում որպես իր իշխանության գլխավոր նեցուկ։

Նա անպատիժ մնաց հազարավոր մահերի համար՝ որպես կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու իր թիմի դժկամության և անկարողության հետևանք։ Անպատիժ մնաց բանտային դաժան պայմաններում մարտական գեներալի մահվան համար։ Անպատիժ մնաց նախկին պաշտոնյաների ինքնասպանությունների համար... Անպատիժ մնաց Եռաբլուրի համար… Այս անգա՞մ էլ է անպատիժ մնալու։ Այս անգամ՝ դժվար թե։ Սա ես չեմ ասում. սա ասում է այն հիանալի երիտասարդությունը, որի դեմ այսօր ջերմեռանդորեն որսի են ելել Նիկոլի հաճկատարները՝ ոստիկանական համազգեստով։

Նա ինչ-որ բան էր բարբաջում այն մասին, թե իր ու իր թիմի շնորհիվ Հայաստանն այսօր ժողովրդավարական պետությունների բարձրագույն լիգայում է... Երեկվա ողբերգությունից հետո նույնիսկ ամենաստորին լիգայի երկրի ղեկավարը հրաժարական կտար հաշված ժամեր անց։ Բայց, իհարկե, նրանք հուսահատ կկառչեն իշխանությունից, և հիմա, հավանաբար, ուժայիններից պահանջում են աղջկա ընտանիքի բոլոր տվյալները, որպեսզի հասկանան, թե կարելի է արդյոք գնել նրա հարազատների լռությունը, և եթե այո, ապա ինչ գումարով... Ինչպես դա եղավ 2008-ի մարտի 1-ին զոհվածների որոշ ընտանիքների պարագայում։ Կերակրել ու կաշառել. այ դա Նիկոլը կարողանում է։

Նրանք հուսահատ կկառչեն իշխանությունից, քանզի շատ լավ պատկերացնում են, թե ինչ է իրենց սպասում հարմարավետ բազկաթոռներին հրաժեշտ տալուց հետո։ «Հաբռգած» բռնապետն ու իր թիմն այժմ խուճապահար են։ Իսկ դա նշանակում է, որ վտանգավոր են։ Նրանք պատրաստ են նոր սադրանքներ կազմակերպել, պատրաստ են նոր արյան։

...Այն օրը, երբ վարչապետի ավտոշարասյունը վրաերթի էր ենթարկել հղի կնոջը և, առանց օգնություն ցուցաբերելու՝ սլացել, ԱԺ խոսնակին հաշվետու հեռուստաալիքում ոմն ապաշնորհ արտիստի հյուրն էր... Ինչ եք կարծում, ո՞վ։ Մի կերպար, որը լայն շրջանակներում հայտնի է «Ռոմաշկա» քնքուշ մականունով։ «Ռոմաշկան» բարբառում էր, թե արցախցիների պայքարն անիմաստ էր, ինչպես որ այսօրվա պայքարը Շուշիի և Հադրութի համար, քանի որ Ադրբեջանն ունի նավթ, իսկ մենք չունենք, քանի որ Թուրքիան ավելի շատ փող ունի, քան Հայաստանը։

Նման բաներ էր բարբաջում «Ռոմաշկան», և զարմանալի ոչինչ դրանում չկա։ Զարմանալին թերևս այն է, որ մահ սփռող թիմին ներկայացնող մարդու եթեր «Ռոմաշկան» չգիտես ինչու եկել էր տաբատով, այլ ոչ թե զուգագուլպայով, ինչպես սիրում է... Եվ, իհարկե, այդ հաղորդման ընթացքում վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ մասին մի բառ անգամ չասվեց։ Ինչո՞ւ։ Պատասխանենք «Ռոմաշկային» հասկանալի ոճով: Որովհետև Նիկոլն իշխանություն ունի, իսկ սպանվածը՝ ոչ։ Եվ որովհետև Նիկոլն ավելի շատ փող ունի, քան այդ աղջկա ընտանիքը։

Օգնություն չցուցաբերել այն մարդուն, որին վրաերթի է ենթարկել քո ուղեկցող շարասյան մեքենան. սա՛ է ներկայիս իշխանության բնութագիրը։ Այն, որ «Ռոմաշկան» այսուհետ ճառում է իշխանամետ հեռուստաալիքի եթերում, մահ սփռող թիմի հոգեվարքի վկայությունն է։

Իրականում ամեն ինչ պարզ է։ Պարզից էլ պարզ։ Կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ։ Եվ եթե ընտրությունը դեռևս Նիկոլի ու զուգագուլպայով «Ռոմաշկայի» օգտին է, ապա զարմանալի ոչինչ չկա, որ վարչապետի ավտոշարասյունը հարվածում է մարդուն ու սլանում առաջ, չփորձելով օգնել։ Մենք արժանացել ենք դրան։