Պուտին. Սպառնալիքի դեպքում հարվածները կայծակնային կլինեն

Եթե ​​որևէ մեկը ցանկանում է դրսից միջամտել իրավիճակին Ուկրաինայում և ռազմավարական բնույթի վտանգ ստեղծել, ապա հարվածները կայծակնային կլինեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ ռազմավարական անվտանգությանը վտանգի դեպքում այդպիսի հարվածների վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունված են։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը իրեն սպառնացող վտանգի դեպքում ի պատասխան միջոցնր կօգտագործի, որոնք իր հակառակորդները դեռ չունեն։ «Մենք դրա համար ունենք բոլոր գործիքները, որոնցով հիմա ոչ ոք չի կարող պարծենալ: Իսկ մենք չենք պարծենա. անհրաժեշտության դեպքում պարզապես կօգտագործենք դրանք»,- հայտարարել է նա։

ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Դոնբասում և Ուկրաինայում փետրվարի 24-ին մեկնարկած հատուկ ռազմական օպերեցիայի բոլոր առաջադրանքներն անվերապահորեն կկատարվեն՝ «պատմական հեռանկարում Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների բնակիչների, ռուսական Ղրիմի և մեր ամբողջ երկրի համար խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու համար», տեղեկացնում է News.am։