2022-04-29 13:31
Լրատվական գործակալություններ
«Դիմադրության շարժմումը» շարունակում է քայլերթով գալ Երևան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արդեն երկրորդ օրն է, ինչ «Դիմադրության շարժման» ներկայացուցիչները քայլերթով գալիս են Երևան Սարդարապատից։ Միաժամանակ՝ քայլերթով գալիս են նաև Ապարանից, Իջևանից, Տիգրանաշենից։ Եվս մեկ-երկու օր և խորհրդանշական երթի մասնակիցները կհասնեն Երևան։ Այստեղ մայիսի 1-ին տեղի կունենա համազգային հանրահավաք։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 18։30-ին նախատեսվում է նաև «Դիմադրության» շարժման իրազեկման երթ Երևանում: Մեկնարկը Արամ Մանուկյանի արձանի մոտից: Արմավիրում շարունակվող երթին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Yerevan Today