2022-04-29 13:31
Լրատվական գործակալություններ
ՀՀ կառավարության շենքի մոտից 11 մարդու ոստիկանություն են տեղափոխվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ կառավարության շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիաների մասնակիցներից 11-ին ոստիկանություն են տեղափոխել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Քաղաքացիներից 2-ը ոստիկանություն են բերվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, իսկ 9-ը՝ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջը չկատարելու համար»,- ասացին ոստիկանությունից:
Նշենք, որ վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են ընթանում։ Ուսանողները բուհերում իրազեկման ակցիաներ են անում, իսկ ընդդիմադիր շարժումների ներկայացուցիչները՝ Հայաստանի կառավարության շենքի մոտ։