Պուտինը և Զելենսկին հրավիրվել են G20 գագաթաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին հրավիրվել են Ինդոնեզիայում կայանալիք G20 գագաթաժողովին, հայտնում է Agence France-Presse-ը։

Գործակալությունը, վկայակոչելով Widodo-ն, հայտնում է, որ թե Պուտինը և թե Զելենսկին ստացել են միջոցառմանը հրավերը:

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ բանակցություններ է վարել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ՝ շնորհակալություն հայտնելով նրան G20-ի գագաթաժողովին հրավերի համար, տեղեկացնում է News.am։