2022-04-29 16:20
Լրատվական գործակալություններ
ՀՅԴ երիտասարդները մտել են ԵՊՀ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի բուհերում իրազեկման ակցիա իրականացնող ՀՅԴ-ական երիտասարդները Արցախի ու Հայաստանի դրոշներով մտել են Երևանի պետական համալսարան: Նրանք վանկարկում են՝ «Ուսանող, միացիր», «Ուսանող ոտքի», «Տեր ենք մեր հայրենիքին»:
Մի քանի երտասարդներ մտան լսարաններից մեկը, ընդհատեցին դասապրոցեսը և կոչ արեցին ուսանողներին միանալ իրենց, որպեսզի գործող իշխանություններին հեռացնեն:
Ավելի ուշ, մանսաշենքերից մեկում մեծ թվով կարմիրբերետավոր ոստիկաններ հրելով փորձեցին դուրս հանել շենքից ակցիայի մասնակիցներին: Հրմշտոց սկսվեց, և ոստիկանները դուրս բերեցին երիտասարդներին շենքից: Արդեն դրսում ոստիկանները բերման ենթարկեցին մի քանիսին, տեղեկացնում է News.am-ը: