2022-04-29 16:35
Լրատվական գործակալություններ
ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Ալեն Սիմոնյանի ընտրությունը
Սահմանադրական դատարան այսօր սահմանադրական է ճանաչել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրությունը, որի իրավաչափությունը վիճարկում էին ընդդիմադիր պատգամավորները։
«2022 թվականի ապրիլի 29-ին «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը որոշեց` ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։