2022-04-29 17:11
Լրատվական գործակալություններ
Ստեփանակերտի գազամատակարարումն այսօր կվերականգնվի
Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Մայրաքաղաքի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 20:00-ի սահմաններում»,-նշված է հաղորդագրության մեջ։
«Արցախգազ» ՓԲԸ-ից հայտնել են, որ մի փոքր ավելի ուշ կվերսկսի նաև գազալցակայանների աշխատանքը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։