2022-04-29 18:56
Լրատվական գործակալություններ
Ռուսաստանի ԿԲ-ն հիմնական տոկոսադրույքը իջեցրել է մինչև 14%
Ռուսաստանի Բանկը (ԿԲ) հիմնական տոկոսադրույքն իջեցրել է միանգամից 3 տոկոսային կետով՝ մինչև տարեկան 14%, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Կենտրոնական բանկի որոշումը հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ՝ արտոնյալ վարկավորման պետական ծրագրերի հետ մեկտեղ, կսահմանափակի տնտեսական ակտիվության անկման մասշտաբները, նշել են ԿԲ-ում։
Ռուսաստանի Բանկը հնարավորություն է տեսնում 2022 թվականին հիմնական տոկոսադրույքի իջեցման համար։ 2022 թվականին հիմնական տոկոսադրույքը կլինի միջինում 12,5-14%-ի սահմաններում, տեղեկացնում է Banks.am-ը: