ՀՀԿ-ականների՝ Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկից մեկնարկած երթը հասավ Ֆրանսիայի հրապարակ

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները և երթի մյուս մասնակիցները «Stop Նիկոլ» ցուցապաստառով Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկից հասան Ֆրանսիայի հրապարակ։

Նրանք վանկարկում էին «Հայե՛ր, միացե՛ք», «Առանց Նիկոլ Հայաստան»։

Հնչում է «Նժդեհի երգը», քաղաքացիները` ի նշան աջակցության, պատուհաններից ծափահարում ու ողջունում են երթի մասնակիցներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։